Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ < ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով>-ի 2022 թվականի ամփոփիչ նիստը

29.12.2022

    2022 թվականի դեկտեմբերի 28-ին մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը։

   Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.
1. 2022 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզում գենդերային քաղաքականության իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
2. <<Դու մենակ չես>> հասարակական կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն:
3. ՀՀ կառավարության՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1334-Լ որոշմամբ հաստատված ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի շրջանակներում 2023 թվականին նախատեսվող միջոցառումների ցանկի քննարկում:

     Առաջին հարցը ներկայացրեց Վայոց ձորի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Խաչատրյանը:
    Երկրորդ հարցը ներկայացրեց <<Դու մենակ չես>> ՀԿ նախագահ Նաիրա Հարությունյանը:
Երրորդ հարցի շուրջ ծավալվեց քննարկում:

    Հանձնաժողովը որոշեց`
1. Հաստատել  < ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով>-ի 2022 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը:
2. Ի գիտություն ընդունել <Դու մենակ չես> հասարակական կազմակերպության Վայոց ձորի մարզում գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը:
3. ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի շրջանակներում 2023 թվականին նախատեսվող միջոցառումների ցանկի վերջնական քննարկումն իրականացնել և հաստատել 2023 թվականին կայանալիք առաջին նիստի ընթացքում՝ համայնքներից ստացած առաջարկությունների հնարավոր ներառմամբ:

     Ամփոփելով նիստի աշխատանքները, Դավիթ Սարգսյանը շնորհավորեց ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բոլորին մաղթելով՝ խաղաղություն, անձնական երջանկություն և աշխատանքային հաջողություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37