Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անտառկառավարման պլանի ՇՄԱԳ հայտի վերաբերյալ հանրային քննարկում Վայոց ձորի մարզպետարանում
28.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի մարզպետարանում տեղի ունեցան ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի <Հայանտառ> ՊՈԱԿ-ի <Վայոց ձորի անտառտնտեսություն> մասնաճյուղի անտառկառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գանահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլի հասարակական լսումները։
Օրակարգում ներառված էր հետևյալ հարցերը.
Հայտի համառոտ ներկայացում
Հարցեր ու պատասխաններ
Ելույթներ
Որոշման ընդունում
Բանախոսներն էին
- Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը,
- <Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն> ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը,
- Վայոց ձորի անտառտնետության անտառաշինական նախագծի (անտառկառավարման պլանի) մշակման նախագծահետազոտական աշխատանքների ծրագրի համակարգող, անտառագետ Գագիկ Ամիրյանը,
- Հրանուշ Ալեքսանյանը:
Ներկայացվեց
- Հանրային քննարկման նպատակը,
- Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը,
- <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի դրույթները,
- Անատառկառավարման պլանի իրականացման ծրագիրը, անտառգույքագրման տվյալների վերլուծության արդյունքները:
Կարևորելով Վայոց ձորի մարզում բնապահպանական խնդիրների լուծման գործում անտառտնկման գործընթացի նշանակությունը, որոշվեց՝ հավանություն տալ ներկայացված նախնական գնահատման հայտին: