Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա գտնվեց <Շվեյցարական Սուրբ ծնունդ> խորագիրը կրող ամանորյա համերգին
27.12.2022
Դեկտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց <Շվեյցարական Սուրբ ծնունդ> խորագիրը կրող ամանորյա համերգին։
Համերգին ներկա էին նաև Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան Վերներ Թութը, բարձրաստիճան այլ հյուրեր։
Ծրագիրը, որն իրականացվել է <Ատգեն Արմենյան> հիմնադրամի և Շվեյցարիայի դեսպանության համաֆինանսավորմամբ, ոչ միայն համախմբել էր Վայոց ձորի մարզի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 70 երեխաների ազգային մշակույթի և խմբերգային արվեստի շուրջ, այլև հանդիսանում է յուրօրինակ մշակութային կամուրջ երկու բարեկամ ժողովուրդների միջև՝ իր մեջ մեկտեղելով կազմակերպիչների և երեխաների քրտնաջան աշխատանքը և այս ամենը հանդիսատեսին լավագույնս ներկայացնելու պատրաստակամությունը։
Երեխաներին մաղթելով նորանոր նվաճումներ՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ այն փաստը, որ յուրաքանչյուր մասնակից համերգից հեռանում է անմոռանալի հուշերով և վառ տպավորություններով, լավագույնս փաստում է արձանագրված հաջողությունների մասին։
Մանկական երգչախմբի ղեկավար Մարո Սիմոնյանի գլխավորությամբ երեխաները հանդես եկան հայկական, շվեյցարական, անգլիական և ֆրանսիական երգերով, որոնք ուղեկցվում էին երաժշտական գեղեցիկ կատարումներով: