Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի չորրորդ նիստի օրակարգում ներառված էր ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասների փոխհատուցման գումարներ տրամադրման հարցը

27.12.2022

     2022 թվականի դեկտեմբերի 26-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2022 թվականի չորրորդ նիստը՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ:

    Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:

     Օրակարգում ընդգրկված էր 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ Վայոց ձորի մարզի տուժած Ջերմուկ համայնքի շահառու ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ հարցը:

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց նիստի մասնակիցներին և ներկայացրեց օրակարգը: Մարզպետը նշեց, որ 2022 թվականի ադրբեջանական սեպտեմբերյան  ագրեսիայի հետևանքով վնաս են կրել Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքները, անհատ ձեռնարկատերեր, համայնքի բնակիչներ և այլ համայնքներից Ջերմուկի հեռավոր արոտավայրերում գտնվող անասնապահությամբ զբաղվող սարվորները:

     Նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած վնասը վերականգնելու կամ մեղմելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել են նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Ջերմուկի համայնքապետարանի համապատասխան վարչությունների մասնագետներ, կատարել է վնասների գնահատում:
     

    Գնահատման արդյունքների հիման վրա ՀՀ կառավարությունը ֆինանսական օժանդակություն է տրամադրել վնասներ կրած և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց:

     Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց հանձնաժողովի կողմից արձանագրված վնասները և օժանդակության գումարների չափերը:

     Նիստի ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց նիստի մասնակիցների գալիք Ամանորը, մաղթելով նրանց աշխատանքային հաջողություններ:

      Մարզխորհրդի արձանագրությունը սահմանված ժամկետում կտեղադրվի մարզպետարանի կայքէջի <Մարզպետարան> բաժնի <Մարզխորհրդի նիստեր> ենթաբաժնում:
Նիստի արձանագրությանը կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/protocols/:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37