Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> տարեվերջյան ամփոփիչ նիստը

27.12.2022

     2022 թվականի դեկեմբերի 22-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> տարեվերջյան ամփոփիչ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը։

    Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
1. ՀՀ Վայոց ձորի մարզի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> 2022 թվականին կատարած աշխատանքները,
2. Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված աշխատանքները,
3. Քննարկումներ:

     ՀՀ Վայոց ձորի մարզի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> 2022 թվականին կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացերեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը:
      Երկրորդ հարցը ներկայացրեց Վայոց ձորի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Խաչատրյանը:

      Հանձնաժողովը որոշեց`
1. Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> 2022 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը:
2. Ի գիտություն ընդունել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ ցեկույցը:

    Ամփոփելով նիստի աշխատանքները, Դավիթ Սարգսյանը շնորհավորեց ներկաների գալիք Ամանորը, մաղթելով՝ խաղաղ օրեր և գալիք տարում էլ ավելի արդյունավետ աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37