Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ
21.12.2022
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ հայրենիքին ծառայելու պատվաբեր գործում:
<Ծառայությունը հանուն երկրի և նրա անվտանգության, որի հետ դուք գիտակցաբար և ամուր կերպով կապել եք ձեր ճակատագիրը, պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ, քաջություն, վճռականություն, գործին անմնացորդ նվիրում և ամենակարևորը՝ հայրենասիրություն։
Ձեզանից յուրաքանչյուրի մեջ այս արժեքների անվերապահ առկայությունը, հայրենիքի շահերին նվիրված ծառայությունը և Ձեր անցած ճանապարհը հանդիսանում են ազգային անվտանգության, մեր խաղաղ կյանքի և ապագայի հանդեպ վստահության գրավականը։
Թող Ձեր քաջությունը, կուտակած հարուստ փորձն ու մասնագիտական հմտությունները լինեն Ձեր անվտանգության երաշխիքը և շարունակեն ծառայել Հայաստանի Հանրապետության ազգային շահերի ապահովմանը>։