Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

10.12.2022

     Դեկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։

     Իր ողջույնի խոսքում մարզպետը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում Ճապոնիայի Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը, որոնք ուղղված են մարզի բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավմանը։

     Մարզպետը դեսպանին ներկայացրեց նաև սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները։

     Դեսպանն իր հերթին առաջարկեց ընդլայնել իրականացվող ծրագրերի աշխարհագրությունը՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ, հույս հայտնելով, որ այդ ծրագրերը, լիովին համահունչ լինելով Հայաստանի Կառավարության գերակայություններին, էլ ավելի կամրապնդեն Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները։

     Կողմերը բարձր գնահատեցին փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, և պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկել նաև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ։

     Հանդիպման շրջանակներում կողմերն այցելեցին նաև Վայք համայնք, որտեղ տեղի ունեցավ Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող <Ցերեկային կենտրոնների վերանորոգում և բարեկարգում> ծրագրի <ԶարՄան> կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր ներգրավված կողմերին ազգանվեր գործունեության համար, որը միտված է խթանել մարզում կյանքի դժվարին հանգամանքներում հայտնված երեխաների առողջ զարգացումը և սոցիալական հարմարվողականությունը՝ վերանորոգելով և բարելավելով խաղահրապարակներն ու խաղասենյակները Վայոց ձորում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից ղեկավարվող մանկական զարգացման կենտրոններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37