Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Վայք բժշկական կենտրոն>-ն արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրին

09.12.2022

   Ռազմական բուժաշխատողի օրվա և ՀՀ զինված ուժերի ռազմական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ծառայության հետ համագործակցության համար ՀՀ Վայոց ձորի մարզի <Վայք բժշկական կենտրոն> փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 15.11.2022 թվականի N 1388 հրամանով, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով:

    ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը շնորհավորում է <Վայք բժշկական կենտրոն>-ի ողջ անձնակազմին և տնօրեն Ռոբերտ Ասլանյանին, շնորհակալություն հայտնում՝ հայրենիքի պաշտպանների՝ հայ զինվորի ու սպայի առողջության պահպանման և վերականգման գործում  ցուցաբերած մասնագիտական գործունեության ու նվիրումի համար:

   Նշենք, որ ՀՀ ԶՈւ ռազմա-բժշկական հոսպիտալը ձևավորվել է 1922 թվականի նոյեմբերի 17-ին: Այդ օրվանից ի վեր, նոյեմբերի 17-ը ՀՀ զինված ուժերում նշվում է որպես Ռազմական բժշկի օր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37