Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկում
05.12.2022

Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։
Օրվա առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։
Հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն նաև Պաշտպանի սահմանադրական մանդատը:
Հարգելի՛ վայոցձորցիներ,
Տեղեկացնում ենք, որ Վայոց ձորի մարզում քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-18:00:
Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5: