Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը

30.11.2022

     Սույն թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին:

     Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Սամվել Հովհաննիսյանը:

     Քննարկվեցին Վայոց ձորի մարզում ՀԿԽԸ կողմից իրականացվող և պլանավորվող գործունեությունը, առկա խնդիրներն ու մարտահրավերները:

     Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը ներկայացրեց Վայոց ձորի մարզում՝ միայնակ, առավել խոցելի տարեցների, տուբերկուլյոզով հիվանդների, Covid-19 համավարակից տուժածների, այլ խոցելի խմբերի, 44-օրյա պատերազմի և 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց և տուժած համայնքների համար աղետների կառավարման, բնակչության տեղաշարժի, սոցիալ-հոգեբանական և այլ ուղղություններով իրականացվող գործողությունները:

     2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս ՀԿԽԸ կողմից Վայոց ձորի մարզում տրամադրվել է 6255 միավոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, առաջին օգնության պարագաների, գրենական պիտույքների, կենցաղային ու խոհանոցային իրերի, մահճակալների ու անկողնային պարագաների, ինչպես նաև առաջին հոգեբանական աջակցության տեսքով։

      Հայկական Կարմիր խաչը սերտորեն համագործակցում է Վայոց ձորի մարզպետարանի, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ գնահատումների արդյունքում ձևավորվող խիստ կարիքի վրա հիմնված աջակցություն տրամադրելու և ծրագրեր իրագործելու համար:

     Ամփոփելով աշխատանքային հանդիպումը՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին, Վայոց ձորի մարզում իրականացվող  և նախատեսվող ծրագրերի համար:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26