Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում> թեմայով դասընթաց Վայոց ձորի մարզպետարանում
30.11.2022
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսական թիմը և ծրագրի փորձագետները Վայոց ձորի մարզպետարանում անց են կացրել <Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում> թեմայով հերթական դասընթացը, որին մասնակցել են Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ և համայնքապետարանների ներկայացուցիչներ:
Դասընթացին ներկայացվել են Հայաստանում կլիմայի փոփոխությանը, կլիմայի փոփոխության ռիսկերին ու խոցելիությանը, կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիության ոլորտային գնահատումների արդյունքներին (գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, զբոսաշրջություն), կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորմանը համայնքային մակարդակում, տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրմանը վերաբերող հարցերը:
Դասընթացի արդյունավետության աստիճանը պարզելու նպատակով դասընթացի սկզբում և ավարտին ներկաները թեստ են լրացրել։ Վերապատրաստումից հետո մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև գնահատելու վերապատրաստման ծրագիրը, ներկայացնելու առաջարկություններ ու հայտնելու կարծիքները:
Ավարտին մասնակիցներին հավաստագրեր են հանձնվել: