Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Վայոց Ձորի անտառտնտեսություն> մասնաճյուղի անտառկառավարման պլանի մշակմանը նվիրված խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետարանում

29.11.2022

   Սույն թվականի նոյեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի <Հայանտառ> ՊՈԱԿ-ի <Վայոց Ձորի անտառտնտեսություն> մասնաճյուղի անտառկառավարման պլանի մշակմանը նվիրված երկրորդ անտառաշինական խորհրդակցությունը։

     Խորհրդակցության մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը: Մարզպետի տեղակալն իր խոսքում հաջողություններ մաղթեց խորհրդակցության աշխատանքներին, կարևորելով մարզի անտառկառավարման պլանի մշակումը և անտառային ֆոնդի քարտեզագրումը:

    Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի և Հայանտառ ՊՈԱԿ-ի և <Վայոց Ձորի անտառտնտեսություն> մասնաճյուղի աշխատակիցները, Վայոց ձորի մարզպետարանի և համայնքների ներկայացուցիչներ։

   Խորհրդակցության ընթացքում անտառկառավարման պլանի մշակման աշխատանքներն իրականցնող փորձագետները ներկայացրին անտառային ֆոնդի գնահատման և անտառօգտագործման հիմնական ցուցանիշները, անտառային տնտեսության վարման վերլուծության արդյունքներն, անտառտնտեսության կենսաբազմազանության բնութագիրը և էկոհամակարգային ծառայությունները, կազմված, տպագրված քարտեզներն ու անտառի և միջոցառումների պլանները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 14:37:11