Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> հերթական նիստը

23.11.2022

    2022 թվականի նոյեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը։

   Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

1. ՀՀ Վայոց ձորի մարզի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> 2023 թվականի տարեկան ծրագիրը:
2. ՀՀ կառավարության հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված որոշումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:
3. Քննարկումներ:

   ՀՀ Վայոց ձորի մարզի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> 2023 թվականի տարեկան ծրագիրը ներկայացերեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը:
Երկրորդ հարցը ներկայացրեց Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար Ցողիկ Բաբայանը:

    Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Խաչատրյանը տարեկան ծրագրի 11.1 կետի վերաբերյալ ներկայացրեց առաջարկություն:

   Հայկական կարմիր Խաչի ընկերության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Սամվել Հովհաննիսյանը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների նկարագիրը, խնամք ստացող անձանց թիվը և ընկերության առաջիկա անելիքները:


Հանձնաժողովը որոշեց`

1. Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> 2023 թվականի տարեկան ծրագիրը:
2. Քննարկումներ կազմակերպել համայնքների սոցիալական ոլորտի աշխատողների հետ՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34