Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգիսի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքի

18.11.2022

    2022 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը` 10:30-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի համար (գյուղատնտեսական նշանակության հողերը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, իսկ բնակավայրերի նշանակության հողերը՝ կառուցապատման նպատակով)՝

    1.Եղեգիս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք /մակերեսը՝ 1.80536 հա, կադաստրային ծածկագիր՝ 10-021-0104-0109, 1 լոտ/:

    2.Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք /մակերեսը՝ 0.18856հա, կադաստրային ծածկագիր՝ 10-035-0231-0072, 1 լոտ/:

    3.Արտաբույնք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության, այլ հողատեսքեր, կադաստրային ծածկագիր՝ 10-010-0100-0002, մակերեսը՝ 0,42415հա, կադաստրային ծածկագիր՝ 10-010-0120-0047, մակերեսը՝ 0,64843հա, մեկ լոտ։

    4.Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք /մակերեսը՝ 2.92026հա, կադաստրային ծածկագիր՝ 10-035-0205-0035, 1 լոտ/:

    5.Հորս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0014-0009, մակերեսը՝ 0,09826հա։

     Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով։ Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։

     Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։

    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել +37477672034 հեռախոսահամարով (Ա. Դանիելյան):

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34