Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքի և վարձակալության մրցույթի

15.11.2022

    Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը (այսուհետ Կազմակերպիչ) 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը` 10:00-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառքի և վարձակալության մրցույթ:

    ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ
 լոտ 1. Եղեգնաձոր համայնք, ք.,Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0063-0100, 0.04 հա, ծածկագիր` 10-001-0063-0099, 0.04 հա` 751 080 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
լոտ 2. Եղեգնաձոր համայնք, ք.,Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0008-0005, 0.04593 հա, 1 326 230 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
լոտ 3. Եղեգնաձոր համայնք, ք.,Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0383-0187, 9 հա, 562 500 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք:

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
լոտ 4․ Եղեգնաձոր համայնք Գլաձոր բնակավայր, ծածկագիր՝ 10-015-0148-0001, 0.45283 հա, 26 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող:
լոտ 5․ Եղեգնաձոր համայնք Գետափ բնակավայր ծածկագիր՝ 10-014-0056-0081, 0.07505 հա, 11 710 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող։

    Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով` մեկնարկային գնի 5 % բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:
     Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ, ովքեր համայնքապետարան են ներկայացրել`
-աճուրդին մասնակցելու հայտ,
-աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր` 10000 ՀՀ դրամ,
-անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը,
-աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որը կազմում է վաճառվող լոտի մեկնարկային գնի 5%-ը և մուծվում է
Կազմակերպչի նշված հաշվեհամարին աճուրդի անցկացման օրը:

    Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 8-ը, ժամը՝ 18:00-ն: Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը):

    Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարան կամ զանգահարել +37428122020 հեռախոսահամարով:
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Շահումյան 1:
Հեռ. +37428122020, +37428125183, Էլ. փոստ` yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53