Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական թիվ 12 նիստը
14.11.2022

Սույն թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի մշակույթի տանը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով ընտրված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու 12 հերթական նիստը օրակարգային հետևյալ հարցերով՝
1. 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով ընտրված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու 17-ը նոյեմբերի 2022 թվականի թիվ 12 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արթուր Կամոյի Ստեփանյանի կողմից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձման երդման տեքստն ի գիտություն ընդունելու մասին: