Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում <Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն> թեմայով
10.11.2022
Նոյեմբերի 8-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ԱՄՆ ՄԶԳ <Հայաստանի բարեվարքություն> ծրագրի ներկայացուցիչները <Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն> թեմայով հանրային իրազեկման նպատակով Վայոց ձորի մարզում էին:
Հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, որին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի և համայնքապետարանների համապատասխան աշխատակիցները:
Հանդիպման մասնակիցներին ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ԱՄՆ ՄԶԳ <Հայաստանի բարեվարքություն> ծրագրի ներկայացուցիչ Արսեն Մանուկյանը ԿԿՀ բարեվարքության հարցերով կազմակերպիչ Մարգարիտ Մովսիսյանը:
Բանախոսները` Սվետլանա Ջիլավյան (Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ), Լուսինե Մուրադյան (ԿԿՀ վարույթների և իրավական ապահովման գլխավոր իրավաբան), Արեգնազ Չանդոյան (ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության գլխավոր մասնագետ) և Տաթևիկ Բարսեղյան (Հայաստան Բարեվարքության> ծրագիր, տեղեկատվություն ներկայացրին ՀՀ կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, բարեվարքության համակարգի ներդրման, Հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի գործում կատարված աշխատանքների և իրականացված ծրագրերի վերաբերյալ:
Բանախոսներն անդրադարձան բարեվարքության համակարգի տարրերին, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին, դրանցից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, շահերի բախման խնդիրներին, պաշտոնական պարտականությունների իրականացման ժամանակ նվերներ ընդունելու արգելքին և այլ սահմանափակումների։ Քննարկվեցին նաև վարքագծի տիպային կանոններում ամրագրված պարտադիր և խրախուսելի կանոնները: Ներկայացվեց օրենսդրական դաշտի և Հանձնաժողովի իրականացրած գործողությունների վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև վիճակագրական տվյալներ։
Ծավալված ակտիվ քննարկման ընթացքում հնչեցին կոռուպցիայի կանխարգելման թեմային առնչվող տարաբնույթ հարցեր, արվեցին առաջարկություններ և տրվեցին պատասխաններ։