Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

10.11.2022

    Վայոց ձորի մարզի համայնքների հարգելի՛ ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի հանրային ծառայողներ և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:

      ՏԻՄ համակարգը Հայաստանի Հանրապետության կառավարման կայացած ինստիտուտներից է, որի անցած 26 տարիները եղել են համակարգի ձևավորման և ՏԻ մարմինների աստիճանական զարգացման տարիներ:
Համակարգն արդիականացնելու, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը բարելավելու, տեղական ինքնակառավարմանը հանրային մասնակցությունն ապահովելու նպատակով, վերջին տարիներին մեր երկրում իրականացվեց բարեփոխման ծրագրեր, միտված հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելուն:

      Բարեփոխման առաջին փուլի արդյունքում Վայոց ձորի մարզում ձևավորվեց ութ, իսկ երկրորդ փուլից հետո հինգ խոշորացված համայնքներ:
Խոշորացումը մեր համայնքներին զարգանալու, համայնքային ենթակառուցվածքները հզորացնելու և սոցիալական մարտահրավերներին դիմակայելու ավելի մեծ հնարավորություններ է ընձեռել:

      Արենի և Եղեգիս համայնքներում սեպտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրված ավագանիները դեռևս չեն ստանձնել իրենց լիազորությունները: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել Արենիի և Եղեգիսի նորընտիր ավագանու անդամներին, մաղթելով նրանց համայնքանպաստ գործունեություն:

     Սիրով շնորհավորում եմ մեր մարզի բոլոր համայնքների ղեկավարներին, ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին և Վայոց ձորի ողջ հանրությանը, Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:

     Վայոց ձորի մարզի ՏԻ մարմիններին մաղթում եմ արդյունավետ գործունեություն, ի շահ համայնքների հզորացման և ի բարօրություն մարզի ազգաբնակչության:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26