Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Քո արվեստը դպրոցում> ծրագրի շրջանակում հանդիպում Երվանդ Երզնկյանի հետ

09.11.2022

     Նոյեմբերի 8-ին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի հետ:

     Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում իրականացվող <Քո արվեստը դպրոցում> ծրագրի շրջանակում:

      Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, մարզպետարանի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ:

      Հանդիպմանը մասնակցում էին Եղեգնաձորի թիվ 1, թիվ 2 հիմնական, ավագ ու երաժշտական դպրոցների, Վայքի հիմնական և Ագարակաձորի, Արփիի, Գետափի, Գլաձորի, Մալիշկայի թիվ 1, Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան և Վերնաշենի միջնակարգ դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներ:

     Հանդիպման ընթացքում Երվանդ Երզնկյանը ներկայացրեց իր անցած ուղին, խոսեց ստեղծագործությունների, ձեռբերումների մասին: Նա դասախոսության ընթացքում խոսեց նաև այլ արվեստագետների ստեղծագործությունների ու գործունեության մասին:

     <Քո արվեստը դպրոցում> ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանը և հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը, նպատակ ունենալով՝ արվեստի միջոցով նպաստելու դպրոցականների քննադատական, վերլուծական ու ստեղծարար մտքի ձևավորմանն ու զարգացմանը, ընդլայնելու արվեստի տվյալ ոլորտում աշակերտների ճանաչողության սահմանները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12