Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական թիվ 11 նիստը
08.11.2022
Սույն թվականի նոյեմբերի 14-ին, ժամը՝ 11:00-ին Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի մշակույթի տանը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով ընտրված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու 11 հերթական նիստը, օրակարգային հետևյալ հարցերով՝
1.2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով ընտրված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու 14-ը նոյեմբերի 2022 թվականի թիվ 11 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին,
2.Հայաստանի Հանրապետության «Ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ ընտրված համայնքի ղեկավարի տվյալների հրապարակման մասին,
3.Եղեգիս համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի N 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին,
4.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը և երդման տեքստը հաստատելու մասին,
5.Նորընտիր Եղեգիս համայնքի Ավագանու առաջին նստաշրջանի գումարման օր սահմանելու մասին: