Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել համապետական ծառատունկին
07.11.2022
Նոյեմբերի 5-ին կազմակերպված համապետական ծառատունկին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Վայոց ձորի մարզը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ մասնակցել են Ջերմուկ համայնքի տարածքում կատարվող ծառատնկման աշխատանքներին:
Ծառատունկին ներկա են եղել և Ջերմուկի անտառային շերտի հարստացմանն իրենց մասնակցությունը բերել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը:
Ծառատունկին մասնակցում էին նաև մարզային կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ, ուսանողներ և մերձակա գյուղերի բնակիչներ: