Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների հետ

01.11.2022

     Հոկտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Վայոց ձորի մարզի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը։

     Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը և մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը։

     Կոմիտեի ներկայացուցիչները մարզի զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերին ներկայացրին կոմիտեի հիմնական գործառույթները, առաջիկա ծրագրերն ու միջոցառումները:

     Հանդիպման շրջանակներում քննարկվեցին մարզի զբոսաշրջային ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև դրանց հասցեագրմանն ուղղված տարբերակները, մասնավորապես անդրադարձ կատարելով Ջերմուկում և Արենիում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերին, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37