Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում
31.10.2022
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին ներկա են գտնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում իրականացվող ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։
Քաղաքի Գլաձոր հյուրանոցում անցկացվող «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը գազի պայթյունի հետևանքով հյուրանոցի մասնակի փլուզված մասնաշենքում» թեմայով ուսումնավարժությունը ղեկավարել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
Միջոցառումն անցկացվել է ԱԻՆ ՓԾ տնօրենի ուսումնական խմբի շրջանակներում, մասնակցել են կառուցվածքային և մարզային փրկարարական բոլոր վարչությունների ղեկավարները, փրկարար ծառայության տնօրենի տեղակալները:
Ուսումնավարժության ընթացքում իրականացվել են փրկարարական, հրդեհաշիջման և տուժածների դուրս բերման աշխատանքներ: