Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Վայք համայնքի սահմանապահ Բարձրունի գյուղում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին

25.10.2022

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի, Վայք համայնքի և ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային կառույցների ղեկավարների հետ ներկա է եղել սահմանապահ Բարձրունի գյուղում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին:

    Միջոցառմանը մասնակցել են նաև բնակավայրի վարչական ղեկավարը, տարածաշրջանի մյուս բնակավայրերի դպրոցների ղեկավարներ և ուսուցիչներ:
Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ Բարձրունու միջնակարգ դպրոցի տնօրեն Նարինե Ավետիսյանը:

    Միջոցառման մասնակիցներին ողջունեց մարզպետ Արարատ Գրիգորյանը: Մարզպետն իր խոսքում կարևորեց Բարձրունու բնակիչների, առանձնապես դպրոցի ուսուցիչների ու աշակերտների սերն ու նվիրվածությունն իրենց ծննդավայրին, նշելով, որ գյուղից դուրս նաև արտերկրում ապրող բարձրունցիները համացանցում տեսնելով համագյուղացիների և դպրոցականների ուժերով կազմակերպված այսպիսի գեղեցիկ ու բովանդակալից միջոցառումը, ևս մեկ անգամ կհամոզվեն, որ բարձրունցին ամուր կառչած է իր հողին և պատրաստ՝ ամեն գնով պաշտպանելու սիրելի ծննդավայրը:

     Դպրոցի աշակերտները հանդես եկան հայրենասիրական երգերի և ազգային պարերի կատարմամբ:
Այնուհետ ներկաները շրջեցին դպրոցի տարածքում բացված ցուցահանդեսի կոլորիտային տաղավարներում, ուր գեղեցիկ փաթեթավորումներով ներկայացված էին բարձրունցիների մշակած բերք ու բարիքը, ազգային ուտեստներ և ձեռքի աշխատանքներ:

    Աշխատասեր ու հայրենի եզերքին նվիրված բարձրունցիներին մաղթում ենք ստեղծած բերք ու բարիքի խաղաղ ու բարի վայելում, իսկ դպրոցականներին՝ բարձր առաջադիմություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37