Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստման դասընթաց՝ Վայոց ձորի մարզի ֆերմերներին և գյուղատնտեսության ոլորտի այլ տնտեսվարողներին աջակցելու նպատակով

18.10.2022

    <Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորում> ծրագրի իրականացման շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահիճում տեղի ունեցավ վերապատրաստման դասընթաց, որին ներկա էր Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը:
 

    Վերապատրաստմանը մասնակցում էին մարզի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆերմերներ և գյուղատնտեսության ոլորտի այլ տնտեսվարողներ:

     Վերապատրաստման դասընթացը վարում էին ծրագրի փորձագետներ Աշոտ Հովհաննիսյանը ( ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչ) և Մերուժան Զադայանը (<Բիզնեսի աջակցության կենտրոն>-ի փորձագետ):

     Ծրագիրն ուղղված է Վայոց ձորի մարզում անասնաբուծության (այծաբուծության և տավարաբուծության) զարգացմանը: Վերապատրաստման հիմնական թեմաները վերաբերում էին անասնաբուծական նորարարար տեխնոլոգիաների կիրառմանը և ֆինանսական գրագիտությանը:

    Ծրագիրը, որի հիմնական նպատակը գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ գյուղացիների վարկավորումն արդյունավետ ու շահութաբեր դարձնելն է, իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37