Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի երրորդ նիստը
14.10.2022
2022 թվականի հոկտեմբերի 14-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2022 թվականի երրորդ նիստը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ:
Նիստին մասնակցում էին մարզային խորհրդի անդամները՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև մարզպետարանի գլխավոր քարտուղարը, մարզպետի խորհրդականը և ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարները:
Օրակարգում ընդգրկված <2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրադրության և ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ> հարցը ներկայացրեց՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Մարզխորհրդի արձանագրությունը սահմանված ժամկետում կտեղադրվի մարզպետարանի կայքէջի <Մարզպետարան> բաժնի <Մարզխորհրդի նիստեր> ենթաբաժնում:
Նիստի արձանագրությանը կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/protocols/: