Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և ԱՄՆ Պետդեպարտամենտի փախստականների բյուրոյի աշխատակիցների այցը Վայոց ձորի մարզպետարան

13.10.2022

       Սույն թվականի հոկտեմբերի 11-ին Վայոց ձոր մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ԱՄՆ Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով բյուրոյի փախստականների հարցերով տարածաշրջանային համակարգող Ռենե Լարիվիերին և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) աշխատակիցներին․ իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին, ծրագրերի բաժնի ղեկավար Էլեն Հովհաննիսյանին և արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:

      Մարզպետը բարձր գնահատեց ԱՄՆ կառավարության և ՄԱԿ ՓԳՀ-ի դերն ու աջակցությունը Հայաստանում տեղահանված ընտանիքների, ՝ ընդունող համայնքների նկատմամբ սրտացավ վերաբերմունքի, հրատապ կարիքներին արագ արձագանքման և նրանց բեռը թոթափելուն ուղղված ջանքերը, ինչպես նաև Վայոց ձորի մարզպետարանի և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև հաստատված շարունակական և արդյունավետ համագործակցությունը:

Կողմերը քննարկեցին Վայոց ձորի մարզում ԼՂ-ից, Ուկրաինայից և այլ վայրերից տեղահանված և Վայոց ձորի տարբեր համայնքներում ապաստանած անձանց կեցության պայմաններին, իրավունքների պաշտպանությանը, կրթական, առողջապահական և սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:

    Անդրադառնալով ս/թ-ի սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտական գործողությունների հետևանքով Վայոց ձորի Ջերմուկ համայնքից տեղահանված և մարզի տարբեր բնակավայրերում ապաստանած ընտանիքների հիմնահարցերին՝ մարզպետը խորին շնորհակալություն հայտնեց ՄԱԿ ՓԳՀ-ին՝ կարևորելով կազմակերպության մեծ դերը տեղահանված ընտանիքներին հրատապ մարդասիրական աջակցություն ապահովելու գործում։

     Կողմերը քննարկեցին տեղահանված ընտանիքների առկա վիճակը, մարզում ընդունող համայնքների կարողություններն ու կարիքները, մասնավորապես տեղահանված ընտանիքների բարօրությունն ապահովելու ու գալիք ցրտաշունչ ձմռանը դիմակայելու անհրաժեշտությունը։

     Քննարկվեց նաև մի շարք միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի համատեղ իրականացման հնարավորությունը և տեղահանված ընտանիքներին նպատակային ու կայուն աջակցություն ապահովելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով նրանց անհատական կարիքների գնահատման արդյունքները։

    Արարատ Գրիգորյանը կարևորեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և ԱՄՆ Պետդեպարտամենտի փախստականների բյուրոյի աշխատակիցների այցը Վայոց ձոր և իր երախտագիտությունը հայտնեց ՄԱԿ ՓԳՀ-ին հետագա համագործակցության և համատեղ նախագծեր մշակելու և իրականացնելու պատրաստակամության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37