Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետն այցելեց 100-ամյակը բոլորած վայոցձորցի տարեցներին

01.10.2022

     Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը <Տարեցների միջազգային օրվա> առթիվ այցելեցին Արենի և Եղեգնաձոր համայնքների հարյուրամյակը բոլորած տարեցներին:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ այցելեց տարեցների ընտանիքներ, զրուցեց և հետաքրքրվեց նրանց առօրյայով՝ մաղթելով քաջառողջություն ու  երջանիկ ծերություն։

     Վայոց ձորի մարզպետարանի, Արենիի և Եղեգնաձորի համայնքապետարանների կողմից վայոցձորցի տարեցներին տրամադրվեց ֆինանսական աջակցություն։

     Մարզի տարեց բնակիչները մշտապես գտնվում են մարզային իշխանությունների ուշադրության ու հոգածության ներքո:

    Շնորհավորում ենք մեր մարզի 100 ամյակը բոլորած վայոցձորցիներին Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ՝

  •   Խաչանուշ Արամի Մովսիսյան - ծնվել է 1921 թվականին: Բնակվում է Արենի համայնքի Արփի գյուղում։
  • Անազ Հովակի Նավասարդյան -  ծնվել է 1922 թվականին: Բնակվում է Արենի համայնքի Ագարակաձոր գյուղում:
  •  Գեղեցիկ Սարգիսի Բաբայան - ծնվել է 1919 թվականին: Բնակվում է Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն գյուղում:

    Հատկանշական է, որ հարյուրամյակը բոլորած հարգարժան մեր երեք տատիկներն էլ բազմազավակ մայրեր են:

    Նշենք, որ հոկտեմբերի 1-ը 1993 թվականին ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է որպես <Տարեցների միջազգային օր>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37