Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորրյանի շնորհավորական ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

01.10.2022

   Սիրելի՛ տարեցներ,
Սիրով ու ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ ձեզ՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:

    Տարեցների միջազգային օրը ևս մեկ առիթ է գնահատելու մեր ծերունազարդ տարեցներին և առավել հոգատար լինելու հենց այսօր, թեև ավագ սերնդի նկատմամբ ամենօրյա հոգատարություն ու հարգանք տածելու ավանդույթը ազգային նկարագրի կարևորագույն բաղկացուցիչ է:

     Երջանկություն է ապրել կյանքի փիլիսոփայությամբ հարստացած մեր տատ ու պապերի կողքին, դասեր առնել նրանց փորձից, ամեն օր օրհնություն ստանալ նրանցից, ովքեր մեծ ավանդ ունեն մեր մարզի պատմության կերտման գործում և իրենց հարուստ կենսափորձով այսօր վառ օրինակ են երիտասարդ սերնդի համար:

    Մեր տարեց բնակիչներն իրենց գործունեությամբ վաստակել են երջանիկ ծերության իրավունքը: Եվ մենք անում ենք և անելու ենք հնարավոր ամեն բան՝ ապահովելու նրանց երջանիկ ծերությունը՝ դա մեր ամենօրյա հոգածությունն է նրանց առողջ ու արժանապատիվ կյանքի համար և մեր ջերմ ժպիտը:

     Վայոց ձորի սիրելի՛ տարեցներ, ջերմորեն կրկին շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ քաջառողջություն և ձեր զավակներով, թոռներով ու ծոռներով երջանկանալու բազմաթիվ առիթներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26