Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տնային տնտեսությունների կլիմայական ռիսկերին դիմակայելու կարողության գնահատման քննարկումներ Վայոց ձորի մարզպետարանում
30.09.2022
Հայաստանում կլիմայի փոփոխության վերաբերյալ եղած տվյալները համալրելու նպատակով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) իրականացնում է Հայաստանում դիմակայունության ռիսկերի ուսումնասիրություն, որի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում, մասնակցությամբ՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի, Պարենի համաշխարհային ծրագրի մշտադիտարկման և գնահատման բաժնի ղեկավար Դավիթ Միրզոյանի և հետազոտող Վահան Եդիգարյանի:
Քննարկմանը մասնակցում էին նաև համայնքապետարանների գյուղատնտեսության մասնագետները և սոցիալական աշխատողները:
Ծրագրի նպատակն է՝ քննարկումների միջոցով գնահատել տնային տնտեսությունների եկամուտների ռիսկայնության և պարենի անվտանգության խնդիրները, կապված կլիմայական փոփոխությունների հետ: