Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետի տեղակալը ՄԱԿ ՓԳՀ-ի հետ քննարկել է հրատապ մարդասիրական աջակցության ապահովման հարցեր

23.09.2022

    Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ-ի Ժնևի և Հայաստանի գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաներ Օլեգ Ժդանովին և Ալմազ Բուրկուտովին, ինչպես նաեւ ՄԱԿ ՓԳՀ-ի Գորիսի դաշտային գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի խորհրդական Արմեն Դավթյան:

      Կողմերն անդրադարձել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածությանն ու գործողություններին վերաբերող հարցերի՝ ազդակիր բնակչությանը ժամանակին և արդյունավետ մարդասիրական աջակցության պլանավորման նպատակով` հաշվի առնելով 2020 թվականից ի վեր ստեղծված  իրավիճակը Հայաստանում:

      Պաշտոնյաները քննարկել են նաև 2022 թ. սեպտեմբերի 13-ից  Ջերմուկից  մարզի  տարբեր համայնքներ տեղափոխված ընտանիքների և առանձին քաղաքացիների առաջնահերթ կարիքները։

     Այդ կապակցությամբ ՄԱԿ ՓԳՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել, Վայոց ձորի մարզային և տեղական իշխանությունների հետ համակարգմամբ, աջակցել համայնքներին՝ տուժած ընտանիքներին տրամադրելով մարդասիրական օգնություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37