Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը զոհաբերած վայոցձորցիների հիշատակին
21.09.2022
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մարզի ուժային կառույցների և Եղեգնաձոր համայնքի ղեկավարների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ այցելեցին <Եղեգնաձորյան Եռաբլուր> և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։
Մարզպետը ծաղիկներ խոնարհեց նաև <Եղեգնաձորյան Եռաբլուրում> գտնվող Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
Այնուհետ մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանի, Ջերմուկի համայնքի ղեկավար Վահագն Արենյանի հետ այցելեցին և ծաղիկներ խոնարհեցին Ջերմուկ քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին և մասնակցեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի ձեռամբ մատուցված պատարագին:
Մարզի մյուս համայնքներում նույնպես իրականացվել են հիշատակի և հարգանքի տուրքի մատուցման արարողություններ: