Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

21.09.2022

  Սիրելի՛ հայրենակիցներ,

    Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ:

    Այս օրը կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայրենիքի ձևավորման և ամրապնդման գործում։

   Այսօր նրանց տոնն է, ովքեր ծնվել ու մեծացել են այստեղ, իրենց կյանքն են նվիրել հայրենիքի պաշտպանության և զարգացման գործին և նրանց, ովքեր դեռ պետք է ստանձնեն այդ կարևոր առաքելությունը:

   Ցավոք թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայրենի սահմանների պաշտպանության համար հեղվում է մեր ազգի լավագույն զավակների արյունը: Այո, պատերազմի մասին շատերն են խոսում, սակայն քչերն են իրենց սեփական փորձով համոզվել, որ ոչ մի բառ չի կարող նկարագրել պատերազմի ողջ էությունը։ Հայ ազգի հերոսները, ամբողջ աշխարհի համար նորովին սահմանելով հայրենասիրություն բառի էությունը՝ պայքարում են ամեն օր, որպեսզի մենք կարողանանք ապրել խաղաղ երկնքի տակ, աշխատել, արարել, ստեղծագործել, հպարտանալ յուրահատուկ քաղաքակրթություն և անկրկնելի մշակույթ ունեցող մեր երկրով, որտեղ միահյուսվել է տարբեր սերունդների դարավոր իղձը՝ ունենալ անկախ, խաղաղ և ուժեղ Հայաստան։
    Իմ խորին խոնարհումն եմ հայտնում ադրբեջանական ագրեսիային զոհ դարձած մեր եղբայրների ու քույրերի անմար հիշատակին, նրանց ընտանիքիներին մաղթում եմ համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
    Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենասիրությունը չի սահմանափակվում միայն հայրենիքի հանդեպ սիրով․ Դա շատ ավելին է... Դա սեփական հայրենիքից անօտարելիության գիտակցությումն է և նրա հետ միասին ուրախ ու դժբախտ օրերը կիսելու պատրաստակամությունը։ Եվ այսօր մեր հայրենիքը ավելի քան երբևէ ունի մեր համախմբվածության և նվիրումի կարիքը։

    Մենք հայ ենք, ուստի մենք զինվոր ենք։ Դա մեր արյան մեջ է, մեր պատմության, և յուրաքանչյուրս իր տեղում պետք է պայքարի հանուն հայրենիքի ամրապնդման, յուրաքանչյուրս պետք է իր համար հասկանա, թե ինչ կարող է անել Հայաստանի Հանրապետության անպարտելիության համար։

    Ապրենք այնպես, որ մեր ամենօրյա գործունեությամբ արժանի լինենեք մեր հերոսների սխրագործությանը։

   Շնորհավոր տոնդ, և թող բոլոր օրերդ խաղաղ լինեն, ի'մ Հայաստան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37