Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ 2022թ․ մարդահամարի նախապատրաստման և անցկացման Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը
12.09.2022
Սույն թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզպետ Արարատ Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ 2022թ․ մարդահամարի նախապատրաստման և անցկացման Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը։
Նիստին մասնակցում էին ինչպես մարզային հանձնաժողովի անդամները, այնպես էլ ներկայացուցիչներ ՀՀ վիճակագրական կոմիտեից, ովքեր ներկայացրին մարդահամարի կարևորությունը, նպատակը և անցկացման մեթոդները։ Նիստի ընթացքում քննարկվեցին նախապատրաստական աշխատանքների ընթացքը և մարզային հանձնաժողովի և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակությունը։
Երկուստեք ընդգծվեց մարդահամարի իրականացաման գործում բոլոր ներգրավված կողմերի արդյունավետ համագործակցության կարևորությունը` այդ թվում խորհրդակցությունների պարբերաբար անցկացման միջոցով՝ գործընթացի սահուն ընթացքը ապահովելու, օրակարգի առանցքային հարցերի արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև հետագա համատեղ անելիքներն ուրվագծելու նպատակով։