Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

09.09.2022

    Սեպտեմբերի 7-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն, նվիրված Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի դրույթների ներկայացմանը:

     Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը:

    Հանդիպմանը մասնակցում էին մարզի բնակավայրերի վարչական ղեկավարներն ու գյուղատնտեսները:

      Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց ծրագրի նպատակը, իրականացման աշխարհագրությունն ու ժամանակացույցը:

     Նշվեց, որ ծրագիրն իրականացվելու է 2022 թվականին ՀՀ բոլոր մարզերում` բացառությամբ Արարատի և Արմավիրի մարզերի։

     Ծրագիրը միտված է արտաքին սահմանափակումների, շրջանառու միջոցների թանկացման հետևանքների մեղմմանը և պարենային անվտանգության ապահովման համար 1 հա աշնանացան ցորենի մշակության համար նախատեսված ծախսերի, մասնավորապես՝ սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի (50%) փոխհատուցման միջոցով նպաստելու աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը, ինչպես նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, տեղական արտադրության ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը, ցորենի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովմանը։
.

     Ծրագրի պատասխանատուներն են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ մարզպետարանները և ՀՀ համայնքները:

     Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ 0.5-ից  մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 16:29:35