Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<ՀՀ Վարչապետի գավաթ> խճուղավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը ՀՀ Վայոց ձորի մարզում

09.09.2022

    Սեպտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզում անցկացվեց <ՀՀ Վարչապետի գավաթ> Վայոց ձորի մարզի դպրոցականների և մեծահասակների խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին մասնակցում էին 14-ից 63 տարեկան ավելի քան 97 մասնակից մարզի տարբեր համայնքներից։

     Տարիքային երեք փուլերով անցկացվող մրցաշարում հաղթող ճանաչված մասնակիցները պարգևատրվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրերով և հնարավորություն ստացան մասնակցել սեպտեմբերի 20-ին ՀՀ Արմավիրի մարզում սպասվող հանրապետական փուլին։

     ՀՀ Վայոց ձորի մարզում հաղթող են ճանաչվել՝

1-ին տարիքային խումբ՝ դպրոցականների համար (տղաներ)`

1. Տարոն Սարգսյան, Գլաձորի միջնակարգ դպրոց
2. Տարոն Կարապետյան, Արենիի միջնակարգ դպրոց
3. Վաչագան Գասպարյան, Արենիի միջնակարգ դպրոց

Աղջիկներ`

1. Էլեն Ալոյան, Գետափի միջնակարգ դպրոց
2. Եվա Բաղդասարյան, Ազատեկի միջնակարգ դպրոց
3. Էլեն Մելքոնյան, Ազատեկի միջնակարգ դպրոց

2-րդ տարիքային խումբ՝ (18-41 տարեկան)՝

1. Արկադի Հարությունյան, Ազատեկ բնակավայր
2. Ալիկ Օհանյան ք․ Եղեգնաձոր
3. Հենրիկ Կարապետյան, Արենի բնակավայր

3-րդ տարիքային խումբ (41 տարեկան և բարձր)`

1. Գևորգ Գևորգյան, ք․ Վայք
2․ Ռոբերտ Ավագյան, Գետափ բնակավայր
3․ Արսեն Շահինյան, Աղավնաձոր բնակավայր

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաջողություն ենք մաղթում <ՀՀ Վարչապետի գավաթ> խճուղավազքի սիրողական մրցաշարի հանրապետական փուլում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 16:29:35