Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետներին հանձնարարել է մշտադիտարկել պետական բյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը

09.09.2022

     Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի ութին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու մարզպետները։

    Օրակարգային հարցերի շարքում եղել է մարզերում ընթացող ինչպես սուբվենցիոն, այնպես էլ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերը ստուգայցերի միջոցով մշտադիտարկելու հարցը։ Այդ համատեքստում փոխվարչապետը հանձնարարել է հատկապես ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել <300 դպրոց-500 մանկապարտեզ> կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները և ընթացքում անդրադառնալ արձանագրված թերությունների շտկմանը։

    Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև գյուղատնտեսական սեզոնի ընթացքում հատկապես մթերումների հետ կապված խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր։

    Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և մարզպետներին հանձնարարել պատշաճ իրականացնել օրենքով վերապահված իրենց լիազորությունները։

Աղբյուրը՝  ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջ, 09.09.2022

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 16:29:35