Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն Վայոց ձորում անտառաշինական նախագծի պլանավորման աշխատանքների վերաբերյալ
08.09.2022
Սեպտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի <Հայանտառ> ՊՈԱԿ-ի <Վայոց ձորի անտառտնտեսության> մասնաճյուղի անտառաշինական նախագծի (անտառկառավարման պլան) պլանավորման աշխատանքների իրականացման շրջանակներում կազմակերպված երկրորդ տեխնիկական խորհրդակցությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին <Վայոց ձորի անտառտնտեսություն> մասնաճյուղի տնօրեն Մհեր Նիկողոսյանը,մասնաճյուղի աշխատակիցներն և մարզի համայնքների ներկայացուցիչներ:
Օրակարգում ներառված էր ներքոշարադրյալ հարցերը.
- Վայոց ձորի մարզում կազմակերպված սոցիալական հարցման արդյունքների և <Վայոց Ձորի անտառտնտեսություն> մասնաճյուղի տարածքի անտառաշինական նշաններով ձևավորման գործընթացի ներկայացում,
- Դաշտային աշխատանքների ընթացքում կիրառված անտառգնահատման մեթոդների առանձնահատկությունների ներկայացում,
- <Վայոց Ձորի անտառտնտեսություն> մասնաճյուղի տարածքի սահմանների ճշգրտման և համայնքների հետ համաձայնեցման աշխատանքների արդյուների ներկայացում,
- Ջերմուկի, Հերհերի և Եղեգնաձորի արգելավայրերի սահմանագծման, քարտեզագրման և սահմանների փոփոխությունների բացահայտման նպատակով կատարված ուսումնասիրությունների ներկայացում,
- Անտառգույքագրման տվյալների մշակման համար օգտագործվող ծրագրի առանձնահատկությունների ու առավելությունների ներկայացում,
- Անտառշինական աշխատանքների կոնցեպտուալ մոտեցումների, դրանց իրականացման ռազմավարության և նշանակված անտառտնտեսական միջոցառումների ներկայացում:
Խորհրդակցությունը կազմակերպել էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն և Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը: