Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արցախյան 44 օրյա պատերազմի մասնակիցների վերականգնողական ծրագիր ՀՀ Վայոց ձորի մարզում
07.09.2022
Սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզում էին գտնվում <Գեյթվեյ Հայաստան> կազմակերպության ներկայացուցիչներն ու կուրորրտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-վերականգնողաբան Անահիտ Իսախանյանը և կինեզոթերապևտ Ասպետ Քելխաչերյանը։
Այցի նպատակն էր մարզում մեկնարկել Արցախյան 44 օրյա պատերազմի մասնակիցների վերականգնողական ծրագիրը։ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում համապատասխան զննում անցան 11 քաղաքացի, ևս 14-ը կանցնեն մյուս այցի շրջանակներում։
Ծրագրում ներառված բոլոր զինվորները կստանան ոչ միայն ֆիզիոթերապևտիկ բուժում, այլև կանցնեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կստանան համապատասխան բուժում և դեղորայք։
Ծրագիրը Վայոց ձորի մարզում կրելու է շարունակական բնույթ։
Նշենք, որ <Գեյթվեյ Հայաստան> բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ այս պահին բժշկական աջակցություն են ստացել պատերազմի ավելի քան 50 մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերից։