Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

07.09.2022

     ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություն և շնորհավորել աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ։

     Շնորհակալություն հայտնելով քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության գործում ցուցաբերած բարձր արդյունքների համար՝ մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդգծեց, որ փրկարարների ծառայողական պարտականությունների բարեխիղճ և պրոֆեսիոնալ կատարման շնորհիվ է, որ հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ աղետներից և փրկել հազարավոր կյանքեր․

     <Մարդկային կյանք փրկելը վտանգավոր, պատվաբեր և պատասխանատու առաքելություն է։ Սա խիզախ, անշահախնդիր և ուժեղ կամքի տեր մարդկանց մասնագիտություն է, և ոչ բոլորին է վիճակված կրել այդ բարձր կոչումը։
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում, որտեղ հստակ հրահանգները և սառը հաշվարկը համակցված են կարեկցելու և պատասխանատվության բարձր զգացումի հետ, աշխատում են հենց այդպիսի մարդիկ>։

     Շնորհակալություն նվիրվածության, դժվարությունների առաջ չընկրկելու և հաշված րոպեների ընթացքում օգնության հասնելու ունակության համար։
Թող ձեր քրտնաջան աշխատանքի համար գլխավոր պարգևը մնա մարդկանց անսահման երախտագիտությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37