Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգիսի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի

02.09.2022

      2022 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի համար՝ գյուղատնտեսական գուրծունեություն ծավալելու նպատակով .

   1.Եղեգիս բնակավայր,
այլ հողատեսքեր/1 լոտ/՝
կադաստրային ծածկագիր՝ 10-021-0114-0150, մակերեսը՝ 0.161 հա,
կադաստրային ծածկագիր՝ 10-021-0114-0151, մակերեսը՝ 0.11305 հա,
կադաստրային ծածկագիր՝ 10-021-0114-0068, մակերեսը՝ 0.6 հա։

    2.Քարագլուխ բնակավայր,
արոտավայր/1 լոտ/՝
կադաստրային ծածկագիր՝ 10-044-0219-0025, մակերեսը՝ 0,46397հա,
կադաստրային ծածկագիր՝ 10-044-0220-0007, մակերեսը՝ 0,01611հա։

     Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 150%-ի չափով։
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 18:00:

    Նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով։

    Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։

     Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճենը, մասնակցության վճարի անդորրագիր։
Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։

      Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել +37477672034 հեռախոսահամարով (Ա. Դանիելյան):

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29