Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզի դպրոցներում նոր ուսումնական տարին մեկնարկեց բազմաբնույթ միջոցառումներով
01.09.2022
Վայոց ձորի մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական հաստատություններն ավանդույթի համաձայն իրենց սաներին դիմավորեցին ուսումնական տարվա մեկնարկին նվիրված սեպտեմբերմեկյան տոնական միջոցառումներով:
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ մարզպետարանի պաշտոնատար անձինք այցելեցին մի շարք դպրոցներ և նրանց փոխանցեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն, նոր գիտելիքներ և ձեռքբերումներ:
Տոնական միջոցառումների ընթացքում գովասանագրեր հանձնվեցին 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին:
Հաջողություններով և կրթական հաղթանակներով լեցուն տարի ենք մաղթում մարզի դպրոցականներին և մանկավարժներին: