Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

01.09.2022

    Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ:

    Սեպտեմբերմեկյան տոնը մի առանձնահատուկ աշխուժություն է հաղորդում մեր կյանքին՝ մտնելով յուրաքանչյուր տուն, բոլորիս ընտանիքիներին վերստին բերելով ուրախություն ու խանդավառություն:

    Մի պահ բոլորս մոռանում ենք ամեն հոգս ու զբաղմունք և մեծ ոգևորությամբ նախապատրաստվում նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ յուրաքանչյուր տարի նոր սպասումներով և նորոգ իղձերով ու ցանկություններով:

    Սրտանց շնորհավորում եմ Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցականներին և մանկավարժներին: Առանձնակի սիրով ուզում եմ շնորհավորել մարզի դպրոցներ առաջին անգամ ոտք դնող առաջին դասարանցիներին և նրանց ծնողներին, մաղթելով, որ իրականանան իրենց զավակների հետ կապված բոլոր նպատակներն ու երազանքները:

   Հարգարժա՛ն մանկավարժներ, մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության նվիրյալներ, Ձեզ մաղթում եմ ուժ, եռանդ ու համբերություն, դժվարին, բայցև պատվաբեր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում:

   Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում միշտ էլ բարձր է գնահատել և կարևորել գիտելիքի ու դպրության դերը՝ որպես երկրի զարգացման ու առաջընթացի գրավական: Այսօր էլ, արագ փոփոխվող ու տեխնոլոգիական այս դարաշրջանում, մեր երկրի զարգացման գրավականը գիտելիքահեն տնտեսությունն է, խելացի և բանիմաց անհատն ու կրթված հասարակությունը:

   Գիտելիքի ու դպրության տոնի կապակցությամբ, ամենայն սիրով կրկին շնորհավորում եմ մարզի դպրոցականներին և մանկավարժներին, մաղթում եմ արդյունավետ ուսումնառություն, բարձր առաջադիմություն և նորանոր ձեռքբերումներ:
    Բարի երթ, սիրելինե՛րս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40