Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձոր մարզում <Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության> CARMAC-2 ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ

31.08.2022

     ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող <Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության> CARMAC-2 ծրագրի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվել են շուրջ 992.0 մլն ՀՀ դրամի գյուղատնտեսական աշխատանքներ:

      2015 թվականից այս ծրագրում ընդգրկված 9 բնակավայրերում (Արին, Աղնջաձոր, Արտաբույնք, Զառիթափ, Զեդեա, Շատին, Կարմրաշեն, Սարավան, Վերնաշեն) իրականացվել և իրականացվում են ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքներ’ ընդամենը 7ՙ7 կմ ջրագիծ, կենդանիների 28 ջրելատեղի, 16 մակատեղի(փարախ), հովվի 28 տնակ: Նշված ծրագրերի համար ծախսվել է շուրջ 487,6 մլն ՀՀ դրամ:

    Իսկ 8 բնակավայրերում ստեղծված <Արոտօգտագործողների միավորում> սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 151 միավոր գյուղտեխնիկա և գյուղատնտեսական գործիքներ, որից՝ 23 տրակտոր, շուրջ 385,7 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

    Գյուղատնտեսական ոլորտի 5 արտադող-վերամշակողներին՝ <Ելփին> գյուղատնտեսական կոոպերատիվ, <Գոլդեն Գուաթ> ՓԲԸ, Ա/Ձ <Կոստանյան Վահե Սիրեկանի>, <Եղեգնաձորի պահածոների գործարան> ՓԲԸ, Ա/Ձ <Աբգար Հեկտորի Ավետիսյան>, տրամադրվել են դրամաշնորհներ, ընդհանուր 94,2 մլն ՀՀ դրամի չափով:

     Ծրագրի շրջանակում իրականացվել է մարզի անասնաբույժների ուսուցում, տրամադրվել է 24,5 մլն ՀՀ դրամի անասնաբուժական և արհեստական սերմնավորման գույք:

      Սույն թվականի օգոստոսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները ծրագրի մարզային համակարգողի ուղեկցությամբ այցելել են համապատասխան տարածքներ, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37