Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզում

26.08.2022

    Օգոստոսի 25-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

     Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության և Վայոց ձորի մարզպետարանի ոլորտային պատասխանատուները և մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների ղեկավարները:

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը բացման խոսքում ողջունեց խորհրդակցության մասնակիցներին, շնորհավորեց կրթական համակարգի աշխատակիցներին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթելով արդյունավետ ուսումնական տարի, ապա խոսքը փոխանցեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:

      ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց կրթական համակարգում կատարված բարեփոխումները՝ հանրակրթության նոր պետական չափորոշչի նպատակով կատարված նախապատրաստական աշխատանքները, տեղեկացնելով, որ այն 2023 թվականի սեպտեմբերից փուլային կարգով կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում: Նախարարի տեղակալը նշեց, որ ուսուցչի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է շաբաթական ծանրաբեռնվածության թեթևացում:

      Անդրադառնալով մարզում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նախարարի տեղակալը նշեց, որ Վայոց ձորի մարզից անցյալ ուսումնական տարում 4 մանկավարժ է ատեստավորվել, իսկ այս տարի կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել 97-ը: Նշեց, որ նախատեսվում է ուսուցիչների և կրթական հաստատությունների ղեկավարների աշխատավարձի բարձրացում:

      ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները պարզաբանումներ ներկայացրին հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, հանրակրթության մասին օրենքում փոփոխության նախագծի, դպրոցներում համընդհանուր ներառական կրթության ապահովման, դպրոցում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, ներդպրոցական խնդիրների լուծման նպատակով դրամաշորհային ծրագրերին դիմելու հարցերի շուրջ:

      Ամփոփելով խորհրդակցությունը մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախարարի տեղակալին և բոլոր բանախոսներին կրթական բարեփոխումների վերաբերյալ հանգամանալից տեղեկատվության հաղորդման, իսկ մասնակիցներին ակտիվ երկխոսության համար և մաղթեց արդյունավետ ուսումնական տարի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26