Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ <ԱՌՆԱՊ> հիմնադրամի հետ

11.08.2022

     ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունեց Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ <ԱՌՆԱՊ> հիմնադրամի տնօրեն Արա Բարսեղյանին։

     Կարևորելով մարզում ծրագրերի արդյունավետ իրականացման գործում Վայոց ձորի մարզպետարանի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների և <ԱՌՆԱՊ> հիմնադրամի փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որը նպատակ էր հետապնդում քննարկել <Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում> ծրագրի շրջանակներում նախատեսվող քայլերը, համագործակցության շրջանակները և համաձայնեցնել առաջիկա քայլերը։

     Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդգծեց հիմնադրամի գործունեության և նախատեսվող ծրագրի դերը մարզում աղետների ռիսկերի կառավարման և դրանց հետևանքով առաջացած վնասների նվազեցման գործում, և պատրաստակամություն հայտնեց ջանքեր ներդնել փոխվստահության վրա հիմնված փոխգործակցության հաստատման և ծրագրի հաջող ընթացքի ապահովման ուղղությամբ։

     <ԱՌՆԱՊ> հիմնադրամի՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համատեղ և վերջինիս ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը նպատակ ունի գնահատել կլիմայական ռիսկերը կլիմայի նկատմամբ զգայուն տեղական մակարդակում ռիսկերի կառավարման մեթոդաբանությամբ, որի արդյունքում համայնքներին կտրամադրվեն կլիմայի փոփոխության հարմարվողականության առաջարկություններ՝ համայնքների զարգացման ծրագրերում ներառելու համար։ Ծրագրում ընդգրկված է Հայաստանի 8 խոշորացված համայնք՝ ներառյալ Վայոց ձորի մարզի Վայք համայնքը։ Ծրագրի հաջորդ փուլերով կընդգրկվեն նաև մարզի մյուս համայնքները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37