Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց ՄԱԿ ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավարին
11.08.2022
Սույն թվական օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՄԱԿ ՓԳՀ գործունեությունը, Վայոց ձորի մարզում իրականացվող աշխատանքները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը՝ ուղղված ԼՂ-ից տեղահանված և Վայոց ձորի մարզում բնակություն հաստատած անձանց։ Քննարկվեցին նաև աշխատանքների համակարգման և համագործակցության օրակարգային հարցեր։
Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոսքում կարևորեց ՄԱԿ ՓԳՀ գործունեությունը և տեղահանված ընտանիքներին աջակցելու պատրաստակամությունը: Նրանց խնդիրների լուծման նպատակով երկուստեք ընդգծվեց ծրագրերի արդյունավետ իրականացման գործում կողմերի միջև սերտ փոխգործակցության կարևորությունը՝ ի նպաստ տեղահանված ընտանիքների և համայնքների բարօրության։
_____
On 10 August 2022, the Governor of Vayots Dzor, Ararat Grigoryan, received the Head of the UNHCR Goris Field Unit, Sahakanush Yeghiazaryan. The meeting was also attended by the Head of health and social protection department of the Governor’s Office, Vasil Aslanyan.
The meeting allowed presentations and discussions on UNHCR’s activities, and update on the ongoing programmes and future projects targeting families displaced from NK in Vayots Dzor. The parties also touched upon the important aspect of continuous and effective cooperation between the agencies directly impacting the wellbeing of the displaced families and their host communities.
Highlighting the crucial role of UNHCR, Governor Ararat Grigoryan thanked the Agency for its readiness to continue to support the displaced families and, in that context, stressed the importance of coordination of activities through regular communication and closer cooperation between the agencies.