Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի այցը Արատեսի դպրական կենտրոն
03.08.2022
Օգոստոսի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց Արատեսի դպրական կենտրոն, որտեղ հանդիպեց <Արատեսյան տեխնոճամբար 2022> նախագծի մասնակիցների հետ։
Այս անգամ ճամբարի հյուրերն էին Երևանի <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի ՏՏ Լաբորատորիայի, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի և Արցախի ԿԳՄՍՆ նախագծային խմբերի պատանիները։
Կրթահամալիրի հիմնաիդիր տնօրեն Աշոտ Բլեյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ դպրական կենտրոնի գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ Նրա ուղեկցությամբ մարզպետը շրջեց կենտրոնի տարածքով, որտեղ ընթանում էին Չիպերի նախագծման գործնական պարապմունքներ, <Հրդեհային անվտանգության խնդիրները> թեմայով վարպետության դաս և ստարտափ գաղափարների ներկայացում, ծանոթացավ ճամբարի առօրյային և կրթահամալիրի կողմից իրականացվող ծրագրերին։
Ծրագրված պարապմունքներից, ՏՏ ստարտափերի ներկայացումից բացի ճամբարականները այստեղ հնարավորություն ունեն զբաղվել նաև երկրագործական աշխատանքով, հայրենագիտական քայլքով՝ ունենալով ոչ միայն հետաքրքիր և հագեցած առօրյա, այլև ձեռք բերելով տեսական և գործնական բազամթիվ նոր գիտելքիներ։