Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում կոռուպցիայի հնարավորությունների նվազեցման և ՀՀ-ում կառավարման ու հաշվետվողականության բարելավման հասարակական պահանջի ամրապդման վերաբերյալ

29.07.2022

    2022 թվականի հուլիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին <Հայաստանի բարեվարքություն> ծրագրի կառավարման ավագ մասնագետ, կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգերի թիմի ղեկավար Արսեն Մանուկյանը և նույն ծրագրի գենդերային հավասարության և սոցիալական ներառման մասնագետ Շուշանիկ Խուրշուդյանը, իսկ Վայոց ձորի մարզպետարանից՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը և մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչ Սրբուհի Դավթյանը:

     Ծրագրի մասնագետները ներկայացրեցին նախագծի հիմնական առանցքային դրույթները:

     <Հայաստանի բարեվարքություն> ծրագրի նպատակն է նվազեցնել կոռուպցիայի հնարավորությունները և ամրապնդել կառավարման ու հաշվետվողականության բարելավման հասարակական պահանջը՝ հետևյալ գործողությունների միջոցով.

  •  Ամրապնդել կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտները և բարեվարքության համակարգերը,
  •  Աջակցել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված հատուկ իրավակարգավորման միջոցառումների իրականացմանը,
  • Իրազեկել ՀՀ քաղաքացիներին կոռուպցիայի կանխարգելման գործող մեխանիզմների մասին: Էականորեն բարձրացնել հասարակակասն պահանջը և զգոնությունը՝ կոռուպցիայի կանխարգելման մեջ ներգրավված տեղական և կենտրոնական կառավարման հաշվետվողականությունն ամրապնդելու համար:

     Նշվեց նաև,որ 2022 թվականի հունիսի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի N 01-Ն որոշմամբ ընդունել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները։

     Հաշվի առնելով հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների կարևորությունը, նշվեց, որ անհրաժեշտ է ամեն կերպ օժանդակել որոշման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը, նկատի ունենալով հանրության շրջանում հարցի նկատմամբ ձևավորված հետարքրությունը:

    Հանդիպման ընթացքում քննարվեց նաև վարքագծի տիպային կանոնների պահպանման ու վարքագծի կանոնների խախտման դեպքերում հետևանքներին առնչվող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37