Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի ավանդական ամառային ճամբարը
29.07.2022
Հուլիսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի ավանդական ամառային ճամբարը՝ հագեցած հետաքրքիր խմբակներով և նախաձեռնություններով։
Թեմապատկան <Սիրանույշ> ճամբարն իր շուրջն էր հավաքել 60 դեռահասների՝ ինչպես Վայոց ձորից, այնպես էլ արտերկրից, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի գործընկեր Արխանգելսկի մարզից (Ռուսաստանի Դաշնություն) և Լիտվայի Հանրապետությունից։
Ճամբարում երեխաները մասնակցում են տարբեր խմբակների և միջոցառումների, ինչպիսիք են՝ ազգային երգ ու պար, արվեստ, լրագրություն, թատրոն, ինչպես նաև հնարավորություն ունեն զարգացնել հաղորդակցման հմտությունները, ձեռք բերել նոր ընկերներ, հարստանալ նոր գիտելքիներով, ընդարձակել մտավոր հորիզոնները և պարզապես ստեղծել անկրկնելի հիշողություններ ողջ կյանքի համար։